▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուրիստն ապշել է. մեքենայի պատուհանն իջեցրել են ու 100 դոլարանոցների տրցակ նետել ճամփեզրի մարդկանց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան այցելած զբոսաշրջիկներից մեկն օրերս իր ամենացնցող տպավորությունը պատմեց։ Երեւան-Եղեգնաձոր ճանապարհին նա ականատես է եղել հարսանիքի՝ գերթանկարժեք մեքենաների շարասյունն ուղեկցել են մոտոներ, օրիգինալ մեքենաներ։

Իրենց ավտոբուսն անցել է շարասյան կողքով այն պահին, երբ մեքենաներից մեկի պատուհանն իջեցրել են եւ 100 դոլարանոցների մի տրցակ նետել ճամփեզրին կանգնած մարդկանց։ «Շատ եմ ճամփորդել, նման բան ոչ մի երկրում չեմ տեսել, մինչեւ այստեղ գալս լսել էի աղքատ Հայաստանի մասին, հիմա լրիվ պատկերացումներս փոխվեցին։ Մեզ մոտ մեծահարուստները նման բաներ չեն անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին