▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տուրիստը գա Հայաստան, ի՞նչ անի»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում նվազել է տուրիստների հոսքը։ Իսկ ի՞նչ էիք ակնկալում։ Երբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչությունում տուրիզմից հասկացող գեթ մեկ աշխատակից չկա։
Տուրիստը գա Հայաստան ի՞նչ անի։ Միայն եկեղեցի և աղտոտված, մանղալներով և ժեշտի բուտիկներով պատված բնությո՞ւն տեսնի, դրա համար վճարելով 2-3 անգամ թանկ, քան ասենք, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում կամ Իրանում կարող է վճարել նորմալ ինֆրաստրուկտուրաներով սպասարկման համար։
Այն, ինչ անում են մեր հարևանները տուրիզմի զարգացման համար՝ նախանձելի է։
15 տարի է՝ տուրիզմի մեջ եմ։ Ոչինչ չի փոխվել, բացի՝ սպասարկման գները։
Եվ տուրիստը Հայաստանում ոչինչ ավելին չի կարող տեսնել, քան հարևան երկրներում։ Արդեն երրորդ օրը հրաժարվում են տուրերից, ասելով, թե բացի եկեղեցին ուրիշ բան չունե՞ք առաջարկելու․․․
Սա պետության, իշխանությունների խնդիրն է․ ստեղծել տուրիստական գրավչություն, որպեսզի ոլորտը զարգանա։ Իսկ մեզ մոտ պաշտոնները բաշխվել են և բաշխվում են ոչ թե ըստ անհրաժեշտության և ըստ կարողությունների, այլ՝ ըստ ախորժակի և ռեժիմին մատուցած ծառայությունների»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին