▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուլարեմիա հիվանդությունը՝ ադրբեջանական դիվերսիայի հետևա՞նք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա:

Տեղեկացանք, որ 22 հիվանդից 4-ը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել, եւ նրանց մոտ տուլարեմիա հիվանդության առկայությունը ժխտվել է: Այդ հիվանդները Բերդի բժշկական կենտրոնում վիրահատական միջամտության են ենթարկվել, նրանց մարմինների ուռած տեղերում կտրվածքներ են արվել:

Գ. Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչն էր տուլարեմիա հիվանդության բռնկման պատճառը: Նա ասաց, որ 99 տոկոսով համոզված է՝ ադրբեջանական թռչող սարքի միջոցով է հիվանդության վարակը տարածվել Արծվաբերդում: Չնայած, որ հողում, ջրում եւ այլ տեղերում կատարված հետազոտություններով ժխտվել է դրանցում տուլարեմիայի վիրուսի առկայությունը:

Այս դեպքում ո՞րն էր նրա կասկածի աղբյուրը: «Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենն ասաց, որ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանում ոչխարների, հավերի կատաղության հիվանդության բռնկում էր: Այդ հիվանդությունը ընտանի կենդանիներից անցել էր մարդկանց:

Նա համոզված է, որ դա նույնպես ադրբեջանական դիվերսիայի հետեւանք էր, ադրբեջանցիները շների բազմացման շրջանում կատաղությամբ վարակված շներ են բաց թողել սահմանագոտում, այդ շները Բերդի սահմանագոտու գյուղերի շների հետ հարաբերություններ ունենալով` կատաղություն հիվանդության վարակ են տարածել: Հետագայում շներից վարակը տարածվել էր ընտանի կենդանիներին եւ մարդկանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին