««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Թուֆենկյանի մոտ հրազենային վիրավորում ստացածը հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, ում անունը Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում: Սպանված Գագիկ Մոսինյանը, ով ավելի հայտնի էր «Կակուլ» մականունով, ևս նրա թիմից էր: Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կրիմինալ շրջապատի պարագլուխն է: Ալավերդցիները մեզ պատմեցին, որ Վահագն Աբգարյանը մարզպետի հետ շատ լավ հարաբերություններ ունի: Մարզպետի բոլոր սև գործերը հենց Աբգարյանի ձեռամբ են կատարվել: Դե իսկ ընտրություններին մշտապես ձայն բերողի դերում է եղել: Իսկ Նալբանդյանը մշտապես «կրիշ է եղել» ալավերդցի Վահագնի համար: Արթուր Նալբանդյանը երեկ ողջ օրվա ընթացքում ընդհատակ էր անցել, չէր պատասխանում ոչ մի հեռախոսազանգի: Իսկ Ալավերդիի քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, որը նոյեմբերի 5-ի ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, ձևացրել է, թե ոչ մի բանից տեղյակ չէ, ոչ էլ լսել է, որ նման կրակոցներ են հնչել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: