▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Թոքաբորբի հետևանքով զինծառայող է մահացել․ ինչո՞ւ պատշաճ չեք զբաղվել»․ հարց՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը խուսափեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերի, նա կարճ ճեպազրույց ունեցավ, անդրադարձավ միայն առաջնագծի վերաբերյալ տարածված ապատեղեկատվություններին, մյուս հարցերը մնացին անպատասխան։ Շտապելով դեպի վերելակ՝ նախարարը փորձեց արագ հեռանալ լրագրողներից, բայց քանի որ վերելակն ուշանում էր, նրանք հասցրեցին բանակում թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ ևս հարցեր տալ․ «Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայողական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից»,- ասաց Պապիկյանը։
Հարցին՝ ինչո՞ւ զինծառայողի առողջական հարցերով պատշաճ չեն զբաղվել՝ նախարարն ասաց, որ դա իր գործառույթը չէ։

Դիտեք նաև՝

«Ադրբեջանի կողմից զորքերի տեղաշարժ չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ չգիտի, թե ինչու են ադրբեջանական զորքերի շարժի և կուտակումների վերաբերյալ սուտ լուրեր տարածվել։ Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվություններին՝ նախարարն ասաց․ «Քանի որ մեղադրողը մեր հարևաններն են, ասել ենք՝ ապացույցներ տրամադրեք։ Մինչ օրս չեն ներկայացրել Հայաստանի կողմից առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտելու փաստեր և ապացույցներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին