▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց` հանդիպես»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ովքեր ուզում են իր հետ հանդիպել, կարող են ազատ հերթագրվել․ «Ոստիկանական զորքերով պատսպարված չէ՞, տո դու սկի չես կարողանում քայլես քո երկրում, ուր մնաց` հանդիպես»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

«Երևի գիշերվա հովին թուրքերից հրամանը ստացավ, գնաց Սարդարապատ։ Երեկ մենք պարզապես ուխտագնացության էինք գնացել, վախեցավ գա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ գիշերը 10 ավտոբուս ոստիկան է ուղարկվել Սարդարապատի հուշահամալիրի մոտ, որտեղ պայքարի մասնակիցները մնացել էին գիշերելու։ «Երևի թուրքերին ասել է Սարդարապատը ձեր դեմ էր, բայց էդքան էլ ձեր դեմ չի, հայերը ասում են՝ հաղթել ենք, բայց, ընդունեք՝ պարտվել ենք, մի ձև գլորեք գնա»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն ԱԺ-ում ամբողջովին արդարացրել է ոստիկանության երեկվա խուժանությունն ԱԺ-ում, ծաղրել է Բագրատ Սրբազանի՝ իր հետ հանդիպելու պահանջը: Փաշինյանը տեսակ է, որը նահանջելու հատկություն չունի, նա զուրկ է քաղաքական և բարոյական տաբուներից ու պատերազմ է հայտարարում Եկեղեցուն: Կամ դիմադրում ենք սրան, կամ հանդուրժում ենք Ալիևի գրպանում հայտնված «նիկոլական դիկտատուրան»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին