«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն կհետեւի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կրթության ամբողջ գործընթացին, որից հետո ուսանողները փորձաշրջան կանցնեն ընկերությունում, իսկ նրանցից լավագույններն էլ աշխատանք կստանան:
Այս մասին այսօր կնքված համագործակցության հուշագրից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, մասնավորապես, նշել է.
«Սա միայն հետագայում աշխատանքի տեղավորման համաձայնագիր չէ, սա հնարավորություն է տալիս, որ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը հետեւի կրթության ամբողջ պրոցեսին, մասնակցի կրթական ծրագրերի կազմմանը, արտադրական պրակտիկայի կազմակերպմանը, թեզերի կատարման ընթացքում հետեւի, որ ճիշտ թեմաներ ընտրվեն եւ վերջում լավագույն ուսանողներին կտեղավորի իր մոտ աշխատանքի»:
«Բոլոր ջանքերը կներդնենք, որ ուսանողները որակյալ ուսում ստանան, որակյալ մանսագետներ ստացվեն ի փառս Հայաստանի եւ մեր ընկերության»,- իր հերթին նշել է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: