▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնօրենը դպրոցում սովորող անչափահասներին ուղարկել է մայթեզրում եռագույնով զբոսնող երիտասարդների «վրա»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Սա Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի տնօրենն է, ով, ինչպես պատգամավոր Աննա Մկրտչյանն է նշել, դպրոցում սովորող անչափահասներին դպրոցից հանել եւ ուղարկել մայթեզրում հայկական դրոշներով զբոսնող երիտասարդների «վրա», փաստացի երիտասարդների ներգրավմամբ կազմակերպելով ծեծկռտուք։

Բայց հարցս անտրոպոլոգներին, հոգեբաններին ու գենետետիկներին է ուղղված ու հարցիս մեջ սարկազմ, հեգնանք չկա։ Հարցի պատասխանն ինձ անհրաժեշտ է գիտական թեզիս համար՝ «Նիկոլիզմը՝ որպես կործանարար աղանդ»։

Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն։

Անկեղծ՝ դեռ հարցիս տոտալ պատասխանը չեմ գտել։ Խնդրում եմ հայհոյանք սրան չգրել եւ եթե ունեք պատասխանը՝ գրեք դա։

***

Մայիսի 15-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խանջյան 9 հասցեում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է ծագել, որի ընթացքում կռվի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել նշված դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ․-ին, 16-ամյա Ա․ Խ․-ին, 16-ամյա Ս․ Մ․-ին, 15-ամյա Հ․ Հ․-ին, 18-ամյա Դ․ Մ․-ին, 17-ամյա Ն․ Ս․-ին, 17-ամյա Մ․ Տ․-ին և ․ 17-ամյա Ա․ Ղ․-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին