Յուլյա Տիմոշենկոն բանտից դուրս գալով շտապել էր Մայդանում ելույթ ունենալ, սակայն ստիպված էր դա անել անվասայլակին նստած: Իսկ օրեր առաջ Տիմոշենկոն գնացել էր Կիևի ամերիկյան դեսպանատուն, որտեղ ականատեսների աչքի առաջ «հրաշք» էր տեղի ունեցել. Տիմոշենկոն քայլում էր: Ավելին` նախկին վարչապետը նույնիսկ կարողանում էր ֆոտոխցիկների առաջ կեցվածք ընդունել:
Նշենք, որ Մայդանում իր առաջին ելույթից հետո, համացանցում բուռն քննարկումների պատճառ էին դարձել Տիմոշենկոյի բարձրակրուննները, որոնք հակասում էին նրա անվասայլակին լինելուն: