▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. «Մշակույթի թալանը և ԹԱԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ»

«ՀՀ կառավարությունը 2012 թվի սեպտեմբերի 13-ին N1169-Ա որոշումն է ընդունել, որով նախատեսել է Երեւանում ցուցահանդես կազմակերպել ու այնտեղ հավաքել Հայաստանի մարզերից եւ անգամ Երեւանից»:

Լոռի-Բերդ ամրոցի տարածքից չորս-հինգ տարի առաջ Փարիզ տանելու պատճառաբանությամբ տարել էին հոյակերտ ու եզակի մի խաչքար` չորս ավետարանների խորհրդանիշներով՝ մարդ, արյուծ, արծիվ ու ցուլ: Այժմ գտնվելու վայրն անհայտ է: Մի ամբողջ շրջան օրը ցերեկով թալանել են՝ զրկելով գլուխգործոց հանդիսացող պահապան խաչքարից: Սա ոչ միայն թալան է, սա տեղահանություն է` ցեղասպանության առաջին նշանը: Հրանտ Դինքը ասում էր, որ եթե անգամ հայերին տներից հանեին ոսկե ինքնաթիռներով, միևնույն է, դա ցեղասպանություն կլիներ: Հիմա դա արվում է նույն համակարգի կողմից, որը քսան տարի սեփական ժողովրդի արտագաղթն ու տեղահանությունն է իրագործում: Սա ոչ մի բանով չի տարբերվում Հրապարակի շենքերի վաճառքից, որովհետև Երևան բերելուց հետո մեր գանձերը մազից են կախված լինելու` Զվարթնոցի օդակայանի ճամփին: Մարդիկ էլ գյուղերից Երևան են սկզբից գալիս` օդակայան գնալուց առաջ:

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին