Դերասան-հումորիստ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ.
«Մի հատ խաղ կա, կոչվում է «մաֆիա», այդ խաղում կա մի չգրված օրենք .... եթե բոլորն են սևացնում մեկին, ապա 90%-ով այդ մեկը կարմիր խաղացող է... Տիգրան Սարգսյանին սևացնում են բոլորը, այդ թվում նաև սև խաղացողները....բայց խաղում կա 3 սև»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը, Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հաստատել է այն տեսակետը, որ իր հայացքներն ընդդիմադիր են, ինչպես նաև խոստովանել է, որ հենց Նիկոլ Փաշինյանին է տեսնում որպես ընդդիմության առաջնորդ: