▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Սարգսյանի եղբորորդուն առաջարկվել է Բաբլոյանի խորհրդական աշխատել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական-օգնականներից մնալու են 6-ը: Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարեւոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզ­պետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը:

Վարձատրվող խորհրդական կլի­նի Վրեժ Գասպարյանը՝ ԱԺ իրավաբանական վարչության նախկին պետը, Նիկոյանի ժամանակ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Հովիկ Աբրահամ­յանի գլխավոր խորհրդականը, ինչպեսեւ Գագիկ Նահապետյանը: Բաբլոյանին խորհուրդ կտան նաեւ նախկին պատգամավոր, 72-ամյա Մկրտիչ Մինասյանը՝ վճարովի հիմունքներով, եւ Վազգեն Կարախանյանը՝ անվճար:

Տեղեկացանք նաեւ, որ Տիգրան Սարգսյանի եղբորորդուն՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանին եւս առաջարկվել է ԱԺ նա­խագահի խորհրդական աշխատել՝ հասարակա­կան հիմունքներով: Նա դեռ մտածում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին