Երգիչ Տիգրան Ասատրյանը բուռն ստեղծագործական գործունեություն էր ծավալում մի քանի ամիս շարունակ։ Թե ինչո՞վ էր նա զբաղված Ամերիկայում այս ամիսների ընթացքում Asekose.am-ի թղթակիցը փորձել է պարզել հեռախոսազրույցի միջոցով։
Գիտենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ բուռն ստեղծագործական գործունեություն եք ծավալում: Կխնդրեմ մանրամասնել, թե ինչո՞վ էիք զբաղված:
Այո, արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում ենք նոր երգերի ստեղծման ու նրանց տեսահոլավակների նկարահանման նախապատրաստական աշխատանքներով, այնուհետև նկարահանման աշխատանքներով: Իսկ ինչո՞ւ մի քանի ամիս, որոհետև նախընտրում եմ ամեն անգամ ներկայանալիս իմ երկրպագուներին ներկայանամ յուրովի ու ասելիքով։
Պատմեք խնդրեմ այն երգի ստեղծման մասին, որի հիման վրա օրերս նկարահանեցիք նոր տեսահոլովակ:
Ասեմ, որ միանգամից 2 տարբեր երգերի հիման վրա ենք նկարահանել տեսահոլովակ: Առաջին երգը բոլորովին նոր երգ է՝ ուրախ, ռիթմիկ, <<Արի մոտս, մի՜ գան>> հեղինակն հանդիսանում երաժիշտ, երգահան՝ Լևոն Աբրահամյանը, իսկ ահա երկրորդ երգը, որի համար նույնպես նկարահանել ենք տեսահոլովակ, դա <<Ուզես, թե չուզես>> երգն է, որի խոսքերի հեղինակն է հայրս՝ Արամ Ասատրյանը, իսկ երաժշտությունը Լևոն Աբրահամյանն է, ի դեպ ասեմ նաև, որ այս երգը նա կատարել է 1991 թվականին։
<<Արի մոտս, մի գնա>> երգի տեսահոլովակի աշխատանքներից խոսեք և ասեք, ինչո՞ւ ընտրեցիք ռեժիսոր Արեն Բայադյանին:
Տեսահոլովակները նկարահանվել են Լոս Անջելեսի 9 տարբեր վայրերում, որը պահանջում էր ծավալով հսկայական մեծ աշխատանք և մենք կարողացանք այդ բոլոր դժվարությունները հաղթահարել ի շնորհիվ մեր ընտրած թիմի ու մեր ընկերների ովքեր մեր կողքին էին, Աիդա Ղարախանի Nicole Bakti գլխավորությամբ։ Ռեժիսոր Արեն Բայադյանի հետ ցանկություն առաջացավ աշխատել, քանի որ ծանոթ էինք նրա կատարած աշխատանքներին։
Մի՞թե ԱՄՆ-ում չկա ռեժիսոր ում կկարողանայիք վստահել տեսահոլովակի նկարահանումը։
Ես աշխատել եմ Լոս Անջելոսում գործող բոլոր ռեժիսորների հետ և ունեմ բազմաթիվ նկարահանած տեսահոլովակներ նրանց հետ։ Մեզ նոր շունչ էր պետք։
Նկարահանումները քանի՞ օր տևեցին:
Նախ ասեմ մինչ նկարահանումները մոտ 2 ամիս նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ամեն ինչ հաշվի ենք առել, նկարահանման մասնակցող դերասան դերասանուհիներին, որոնց թիվը գերազանցում է 100-ը և նրանց ընտրեցինք Hollywood Production-ի կողմից կազմակերպված քասթինգի կողմից։ Նկարահանման աշխատանքները տևեց 5 օր։ Ի դեպ ասեմ նաև, որ տեսահոլովակում իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան նաև տղաս՝ Արամ Ասատրյանը և աղջիկս՝ Նվարդ Ասատրյանը։
Այսօր գրեթե ամեն օր հեռուստաէկրանին հայտնվում է մի նոր տեսահոլավակ, դրանց չնմանվելու համար ի՞նչ յուրահատուկ կամ առանձնահատուկություն ունի այս տեսահոլովակը: Ինչո՞վ է այն տարբերվում մյուս տեսահոլավակներից։
Նախ տարբերվում է նրանով, որ Արեն Բայադյան է նկարահանել Լոս Անջելոսում, նկարահանման համար ընտրել ենք 9 տարբեր վայրեր մեկը մյուսից հետաքրքիր ու գեղեցիկ, դերասանական կազմի 100 տոկոսանոց պրոֆեսոնալիզմ և վերջում ֆինաանսական ներդրում։
Ֆինանսական ներդրումից խոսեցիք․ կասեք, թե ինչքան գումար ծախսվեց այս տեսահոլովակի ստեղծման համար։
Ես ծախսերի մասին չեմ սիրում խոսել, բայց կասեմ, որ այս գումարով կարող էինք մի կարճամետրաժ ֆիլմ նկարեինք։
Հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում տեսահոլավակը կլինի թե՞ ոչ:
Այն կլինի բոլոր հեռուստաընկերությունների եթերում, թե այստեղ և թե Հայաստանում, ինչպես նաև կլինի բոլոր ինտերնետային կայքերում։
Ձեր հայրիկի՝ Հայ մեծ գուսան Արամ Ասատրյանի երգացանկի երգերից կան երգեր որոնք նույնպես կկատարեք:
Մոտ ապագայում պատրաստվում եմ թողարկել Արամ Ասատրյանի երգացանկից կազմված երգերի ձայնասկավառակ։
72157638575921794