▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի ունեցավ Գաել Անդոնյանի և Ռուսլան Կորյանի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Գաել Անդոնյանի և Ռուսլան Կորյանի շնորհանդեսը

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նորեկներ Գաել Անդոնյանի և Ռուսլան Կորյանի շնորհանդեսը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համապատասխանաբար 2 և 9 համարի մարզաշապիկները հանձնեց երկու նորեկներին՝ մաղթելով նրանց հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցում էին 22-ը: Արտյոմ Սիմոնյանը բաց թողեց մարզումը, որովհետև այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Լատվիայի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպմանը: Կառլեն Մկրտչյանը նույնպես չմասնակցեց մարզմանը: Մեր կիսապաշտպանը վնասվածք ունի, որի պատճառով բաց կթողնի նաև Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը: Թեթև նախավարժանքից և վարժություններից հեոտ հավաքականն անցկացրեց նաև երկկողմանի խաղ:

ՀՖՖ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին