▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսեք՝ ի՜նչ դժբախտություն եկավ գլխիս

Մեր տան մեջ ամենահամբերատար մարդը ես եմ։ Հենց որ մի անտանելի զիբիլոտ ոսպ, լոբի, ձավար, կորկոտ պատահի, իմ առաջն են լցնում, որ մաքրեմ։

Այսօր չորս ժամ ձավար եմ մաքրել։

Բայց տեսեք՝ ի՜նչ դժբախտություն եկավ գլխիս։ Մաքրել-պրծել էի և առանձնացրել մի պնակի մեջ մաքուր ձավարը, մյուսում՝ զիբիլը։

Երբ մի քանի րոպեով բացակայեցի սեղանից, փոքրիկ թոռս, կամենալով օգնած լինել ինձ, վերցնում է մաքուր ձավարը, լցնում վառարանը, իսկ զիբիլը թողնում սեղանին...

Այսինքն՝ կատարեց այն, ինչ սովետական կառավարությունը կատարում է իր ժողովրդի գլխին։

Նա էլ, հիմար թոռանս պես, ջոկեց սովետական քաղաքացիներին, մաքուրին, ազնիվին, խելացիին, ձեռներեցին լցրեց Սիբիր՝ կոտորեց, իսկ քծնողին, լիզողին, գողին, ավազակին, անբանին, դավաճանին, մարդասպանին թողեց... «սեղանին»։

Տարբերությունն այն է միայն, որ թոռնիկս մաքրած ձավարը վառարանում այրեց, իսկ սովետական կառավարությունը մաքուր մարդկանց Սիբիրում սառեցրեց...


Լեռ Կամսար, 1958թ. «Կարմիր օրեր»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին