▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութեր հիվանդանոցներից, որտեղ տեղափոխվել էին ոստիկանական բիրտ ուժի կիրառումից տուժածները

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկի՝ ուսանող Արման Սարգսյանի դեմքին դաջվել է կարմիրբերետավորի կոշիկի հետքը: Այս մասին տեղեկանում ենք շարժման թելեգրամյան էջից:

«Արմանի գլուխն են վնասել և ոտքով խփել դեմքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ միևնույն աղբյուրը հրապարակեց Արման Սարգսյանի ուղերձը հիվանդանոցից, որտեղ այժմ նա գտնվում է: Բագրատ Սրբազանն այցելել է տուժած Արման Սարգսյանին:

Հավելենք նաև, որ այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց ձերբակալված ընկերներին:

***

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ոստիկանական բռնությունից տուժած Դանիել սարկավագ Գևորգյանն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանը բերման ենթարկվելուց 6 ու կես ժամ անց փաստացի ազատ արձակվեցին, ուղեկցող ոստիկանները հիվանդանոցից հեռացել են` փաստացի հայտարարելով նրանց ազատության մասին:

Մանրամասն` տեսանյութում:

Սրբազանն այցելել է ԱԳՆ շենքի մոտ ոստիկանական բիրտ ուժի կիրառումից տուժածներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին