Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպմանը:
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի մրցաշարի շրջանակներում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:
Հաշիվը գեղեցիկ հեռահար հարվածով բացեց Մարկոս Պիզելին: Երկու րոպե անց հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Սանդրո Վոլֆինգերը: 76-րդ րոպեին հաղթական գնդակի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը:
Վիպ տրիբունայում Փաշինյանի կողքին նստած էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Նախագահի ու գործկոմի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: