Արդեն տեղեկացրել ենք, որ զինվորներն արձագանքել են Նատալիի` Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված հայտնի նամակին, որը բազմաթիվ սրտեր էր հուզել, բայց զինվորին այդպես էլ չէր հասել:
Զինվորներից մեկն այցելել է Նատալիին և նրան խաչ նվիրել:
Նատալի Օհանյանի մայրն Asekose.am-ին տեսանյութ և լուսանկարներ է տրամադրել` զինվորի և Նատալիի հանդիպումից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Մանվել Գրիգորյանի առանձնատներում արված խուզարկության ժամանակ հայտնաբերված Նատալի անունով աղջնակի նամակը և գրել է. «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։Դուխո'վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»:
Կարդացեք նաև` Կներես, որ ուշ պատասխանեցի. զինվորներն արձագանքել են Նատալիի` Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված նամակին
Ներիր մեզ, իմ քաջ զինվոր... Նիկոլ Փաշինյան
Աշակերտուհին չէր կարող ենթադրել, որ քաջ զինվորին գրած իր այս նամակը հասնելու է «քաջ գեներալին»