«Ryanair»-ի առաջին օդանավը Միլանից Երևան վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանում օդանավը դիմավորեցին ջրաշիթերով: Չվերթը հետաձգվել էր մի քանի ժամով, քանի որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել էր գործադուլ՝ 4 ժամ տեւողությամբ: Ուշացումներ լինելու են միայն այսօր, մյուս չվերթների մասին ավելի ուշ տեղեկություն կհաղորդի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Հիշեցնենք, որ ուշացումների հետեւանքով այսօրվա «Ryanair»-ի Երեւան-Միլան չվերթը իրականացվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին:
Հռոմ-Երեւան օդանավը Հռոմի օդանավակայանից այսօր կմեկնի տեղական ժամանակով ժամը 17:00-ին, իսկ Երեւան-Հռոմ օդանավը՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին:
Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ հատուկ գոտում (ոչ թռիչքուղում)նկարահանումներ իրականացնելու համար տեղի է ունեցել հավատարմագրում, որի համար տեղերը սահմանափակ են եղել, ինչի մասին ավելի վաղ տեղեկացվել են բոլոր զլմները։ Նախարարությունն իրականացրել է օպերատորների հավատարմագրում, որը փոխանցվել է օդանավակայանին, ապա` ազատ մուտքով ճեպազրույց։ Այլ կազմակերպչական խնդիրների համար Նախարարությունը պատասխանատվություն չի կրում, այդ թվում՝ գրավոր դիմումների հիման վրա թռիչքուղում նկարահման, որի թույլտվությունը նախարարության օպերատորը ևս չի ունեցել։ Այնուամենայնիվ, հայցում ենք ձեր ներողամտությունը անհարմարությունների համար։