▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսահոլովակի պրեմիերա. Սլավա և Իրինա Ալեգրովա` «Первая любовь — любовь последняя»

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ռուս երգչուհիներ Սլավայի և Իրինա Ալեգրովայի համատեղ` «Первая любовь — любовь последняя» տեսահոլովակի նկարահանումները: Երգի երաժշտության հեղինակը Վիկտոր Դրոբիշն է, խոսքերի հեղինակ` Սլավա, Վիկտոր Դրոբիշ:

Հայտնի երգչուհիները  ժամանակակից Ժաննա Դարկի կերպարով են:

«12 տարի առաջ հենց այս նույն վայրում ես նկարահանեցի «Սիրում կամ ատում եմ» երգի հիման վրա նկարահանած իմ առաջին տեսահոլովակը: Ես համոզված եմ, որ սա լավ նշան է: Ինձ համար մեծ հպարտություն է երգել Իրինա Ալեգրովայի հետ և ես անգամ երազել չէի կարող սրա մասին»,- ասել է Սլավան:

«Ինձ շատ հետաքրքիր էր աշխատել այս երգի և տեսահոլովակի վրա: Ես կարծում եմ, որ Սլավան մեր շոու բիզնեսի այն եզակի երիտասարդ երգչուհիներից է, ով ինձ հոգեհարազատ է իր էներգիայով, ուժով: Հենց այդ պատճառով էլ, ես հաճույքով համաձայնվեցի աշխատել նրա հետ: Իմ կարծիքով, մեր համատեղ աշխատանքը կարելի է հաջողված համարել»,- ասել է Իրինա Ալեգրովան:

Տեսահոլովակն արդեն պատրաստ է, որը ներկայացնում ենք ձեզ:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին