▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեր-Պետրոսյանը հույս է փայփայում, որ Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ:

Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին