Օգոստոսի 28-ին համացանցում և որոշ լրատվական կայքերում Ամիրյան 3 հասցեում նորակառույց թեքահարթակի թերությունն ընդգծող լուսանկարներ էին տեղադրվել։
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները տեղում պարզել են, որ թեքահարթակը չի համապատասխանում քաղաքապետարանի կողմից նախապես հաստատած նախագծին։ Քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցներն այցելել են տնտեսվարողին և պահանջել թեքահարթակը համապատասխանեցնել քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծին։
05.09.2014 թ.-դրությամբ թեքահարթակը վերակառուցվել և բերվել է նախագծով պահանջվող տեսքի։
Երևանի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում սրտացավ քաղաքացիներին տեղեկատվության և աջակցության համար։