▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տելեգրամում հրապարակվել է, թե ինչպե՞ս է այսօր բանտից փախած Կոկոն 4 տարի առաջ սպանում Շենգավիթցի կյաժ Աշոտին

Տելեգրամում հրապարակվել է, թե ինչպե՞ս է այսօր բանտից փախած Կոկոն 4 տարի առաջ սպանում Շենգավիթցի կյաժ Աշոտին

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանն, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ:

Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումն անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:

Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին