Մարսելի Օլիմպիկի տրանսֆերային կոմիտեի անդամ, ՖԻՖԱ-ի մենեջեր Միթհատ Հալիսը խոսել է այն մասին, թե ինչու թուրք մարզիչ Օզքան Սումերը չի գնել իր համար ցանկալի Հենրիխ Մխիթարյանին, երբ վերջինս խաղում էր Դոնեցկի Մետալուգում: Գրում է ermenihaber.am-ը:
Ըստ Հալիթի՝ երբ Մխիթարյաքնը խաղում էր Դոնեցկի Մետալուրգում, Օզքան Սումերը բացահայտել էր վերջինիս տաղանդը և ցանկանում էր գնել նրան: Սակայն զգուշանալով այն փաստից, որ Մխիթարյանի հայ լինելը կարող է հակազդեցության ալիք բարձրացնել Թուրքիայում, հրաժարվել է այդ մտքից:
Ըստ Հալիսի Մարսելի Օլիմպիկն էլ հետաքրքրություն է ցուցաբերում թուրք ֆուտբոլիստների հանդեպ, որոնց տրանսֆերեների հարցում տատանվում են, քանի որ Մարսելում մեծ է հայկական լոբբիի ազդեցությունը: