ԹԱԿԱՐԴ
Վերջապես հասկացա, թե ինչու են իշխանությունները հենց Միկոյանի արձանը որոշել տեղադրել:
Ակնհայտ է, որ ժողովրդի մի մասը դեմ է դրան, մի մասը կողմ: Ուրեմն`
1.տեղադրելուց հետո դեմերը կփորձեն վնասել արձանը, ոստիկանները կպաշտպանեն այն
2.քաշքշոց կլինի, դեմերից բերման կենթարկեն բաժին: Մի երկուսի վրա գործ կսարքեն, կնստացնեն:
3.ԴԵմերը Ազատության հրապարակում նստացույց կանեն արձանաբանտարկյալներին ազատելու պահանջով:
4. Ընդդիմությունը մեջ կընկնի, որ ձուկ որսա:
5 Արձանաբանտարկյալների մի մասը ազատ կարձակվի: Դեմերը կցնծան, կոգևորվեն: Կասեն` «Մեր շարքերը խրոխտանում են»:
6 «Կողմ»-երն այդ նույն ժամանակ պատմական երախտագիտական շքերք կանեն արձանի առջև:
7. Դեմերը կգրգռվեն, կգնան, կռիվ կսարքեն:
8. բոլորով կվերադառնան 2 -րդ կետին:
9. կկրկնվեն 3-7 կետերը:
10. ու այսպես շարունակ:
11 իշխանություններն էլ գոհ ու երջանիկ կնայեն այս ամենին, որ ակտիվիստների, ընդդիմադիրների համար անշառ զբաղմունք են ստեղծել:
12.Ու ՀՀԿ-ն կկառավարի մինչև 3000 թիվը:
13. Միկոյանի արձանն էլ կդրվի այս դիրքով:
Թե ինչու են իշխանությունները հենց Միկոյանի արձանը որոշել տեղադրել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet