Մի հարց ունեմ մեր տղերքի այն հատվածին որոնք ասում են «Թիվը փոխվել է, սաղ աղջիկները փողի հեդևից են վազըմ»: Տղերք, դե բնական ընտրություն է, աղջկան դուր գալու համար, կախված նրա ճաշակից, պիտի ինչ -որ բանով տարբերվենք: Օրինակ մեկն ինտելեկտով, մյուսը սպորտային կազմվածքով, այն մյուսը երաժշտական գործիքով նվագելու ունակությամբ, մեկը սուր հումորով, մեկը դուխով, մյուսը լավ աշխատանքով այլն:
Հիմա վերոնշյալ տղերքի Հայաստանում շատ քիչ ես հանդիպում ու գրեթե բոլորն ունեն ընտրյալներ: Տակը մնացինք մենք՝ համարյա ոչ մի բանով իրարից չտարբերվող, նույն հագուկապով,նույն մտածելակերպով, «լավ տղա» երևալու նույն սինդրոմով, պանյատով ու նույն երաժշտական ճաշակով, նույն մակարդակի գլուխգովանությամբ և էգոիզիմի,ինքնասիրահարվածութան բարձրագույն մակարդակով,բացարձակ աշխատել չցանկանալու հակումով:
Հիմա այդ աղջիկը մեր միատարր ու միջակ զանգվածից ո՞նց ընտրի մեկին: Պիտի մի կետով մեկն առավելություն ունենա,դե նա էլ,քանի որ դատապարտված է ապրել միջակի հետ ցմահ, դե նախընտրում է գոնե ապրել մի քիչ ավելի ապահովված ընտանիքում: