Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ սկանդալային «Тату» խմբի մեներգչուհիներից մեկը` Լենա Կատինան պնդում էր, որ Յուլյա Վոլկովան պահանջում է իր հնազանդությունը, հակառակ դեպքում` նա կխանգարի իր ստեղծագործական առաջմղմանը: Լենան նաև հայտարարել էր, որ դադարեցնում է իրենց համագործակցությունը:
Եվ ահա հայտնվել է նաև Յուլյա Վոլկովայի պատասխանը Լենա Կատինայի մեղադրանքներին: Ըստ Յուլյայի` իրենց մոտ ամեն ինչ շատ լավ է, և նա նույնիսկ չի հասկանում, թե Լենան այդ տեսանյութում ինչ նկատի ուներ: Յուլյայի խոսքերով` նրանք դեռ պլանավորում են համատեղ ելույթներ, սակայն նախկին համագործակությունը չի կարող լինել: