Արդեն 3-րդ տարին անընդմեջ «Tatron.info» կայքը ձեռնամուխ է լինում Tatron.info Online մրցանակաբաշխության կազմակերպմանը: Այս երիտասարդ նախագիծը նպատակ ունի ստանալ արդի թատրոնի իրական պատկերը՝ հանդիսատեսի օնլայն քվեարկության արդյունքում։ Կայքն իր առջև նպատակ է դնում ուսումնասիրել թատրոնների կողմից ժամանակակից հաղորդակցային միջոցների օգտագործումը, առանձնացնել համացանցի հնարավորություններից առավել ակտիվ օգտվող թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին և թատերատվեստի ներկայացուցիչներին առհասարակ:
Այս տարի երիտասարդների ծրագրին աջակցել է Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ՝ Տարոն Մարգարյանի։
2014 թ. մրցանակաբաշխությանը ներկայացվել էր 11 անվանակարգ՝
«Տարվա online ներկայացում» անվանակարգում հաթեց «Բալագանչիկ» ներկայացումը,
«Տարվա online պարային երաժշտական ներկայացում» – «Պլյուս–Մինուս»,
«Տարվա online մոնո ներկայացում» – «Չեմ բողոքում» գործը,
«Տարվա online մանկական ներկայացում» անվանակարգում հաղթեց «Կառլսոնը», «Տարվա online թատրոն» ճանաչվեց Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն,
«Տարվա online դերասան» ճանաչվեց Գագիկ Մադոյանը,
«Տարվա online դերասանուհի» ճանաչվեց Անի Բայաթյանը,
«Տարվա online բեմադրող ռեժիսոր» ճանաչվեց Լյուդվիգ Հարությունյանը,
«Տարվա online մշակութային լրագրող» ճանաչվեց Դիանա Ղազարյանը,
«Տարվա online փառատոն» անվանակարգում հաղթեց «Արտ–Ֆեստը»,
«Տարվա online Արտ-Ֆեստ ներկայացում» անվանակարգում հաղթեց «Ավելորդ մարդու օրագիր» ներկայացումը: