▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթուլն արտագաղթեց. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս է հարցը: Համացանցը խառնվել է իրար. չի հասկանում՝ ոնց ներկայացնի Թաթուլի «արտագաղթը»՝ տխրություն (որ Հայաստանից մարդ արտագաղթեց), թե ուրախություն (որ ևս մի ռաբիզ երգիչ էլ չի արտագաղթում):

Իրականում Թաթուլը ոչ արտագաղթել է, ոչ էլ Հայաստանից ռաբիզ երգիչ է գնացել. Թաթուլը, ինչպես իր մյուս «կոլեգաները», փողի մարդ են, որտեղ շատ փող տան այնտեղ էլ կերգի...

Իր նման երգիչները չի կարող մշտական բնակություն հաստատելու հարց բարձրացնի, քանի որ եթե հիմա ռեստորաններից մեկը Հայաստանում ավելի շատ փող առաջարկի, ապա նա հաստատ կգա այստեղ ու կշարունակի իր գործունեությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ Թաթուլի Լոս գնալը պայմանավորված է միմիայն փող աշխատելու ու «թանկանոց հրավերի» հետ.... Ու հաստատ չեմ ընդունի այն խոսքը, որ դե երկիրը երկիր չի Թաթուլն էլ գնաց, որովհետև Թաթուլը ստեղ լավ էլ թիվ էր բռնում: 

Այնպես որ հարգելի թաթուլաֆանատներ ու թաթուլազզվողներ, մի նեղվեք, ոչ էլ ուրախացեք՝ Թաթուլը այսօր Լոսա, վաղը կարող է Ձեր հարսանիքին ներկա լինի:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին