▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաթայի առողջությունը և նրա պրոդյուսերի «անառողջ» մեկնաբանությունը

Asekose.am-ի տեղեկություններով` երգիչ Թաթա Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի և հնարավոր է առաջիկայում ենթարկվի վիրահատության:

Ասեկոսեների  իսկությունը ճշտելու համար մեր  թղթակիցը զանգահարել է  երգչի պրոդյուսերին` Գրիգոր Նազարյանին: 

«Նման բան չկա, նա միայն պատրաստվում է նոր երգեր ձայնագրել: Ներկայումս Թաթան գտնվում է արձակուրդում և շրջագայում է եվրոպական տարբեր երկրներով: Այս պահին նա կնոջ և երեխայի հետ գտնվում է Գերմանիայում` իր կնքահոր մոտ և օգտվելով այդ առիթից` ընդամենը պատրաստվում է անցնել հերթական բուժզննումը, ինչպես անում են բոլոր մարդիկ»,- ասել է Գրիգոր Նազարյանը, իսկ  հարցին, թե  որտեղի ՞ց կարող էին տարածվել նման տեղեկությունները` բավական  կտրուկ է արձագանքել.

«Անգամ չգիտեմ: Երևի ձեր նման լրագրողներն են տարածում»,- իր խոսքը եզրափակել է Գրիգոր Նազարյանը` ավելացնելով`«վիրահատության մասին որևէ տեղեկություն չհրապարակեք»:

Գրիգոր Նազարյանին, թերևս, հիշեցնենք, որ նա ընդամենը Թաթայի պրոդյուսերն է, իսկ երգչին մաղթենք առողջություն :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին