▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տաշիր»-ի շնորհիվ Ծաղկաձորում է ևս 300 երիտասարդ

Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու  շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:

Նման հավաքները վաղուց դասվում են «Տաշիր» հիմնադրամի կողմից կազմակերպվող ավանդական դարձած միջոցառումների շարքին:  Կարևորվում է ոչ միայն երիտասարդության պատշաճ հանգստի կազմակերպումը, այլև մտավոր ներուժի զարգացմանն ու արժեհամակարգերի պահպանմանն ուղղված նախաձեռնությունների զուգորդումը:

Արդեն կայացել են ինտելեկտուալ խաղ մրցույթը, շախմատի մրցաշարը, ինչպես նաև մշակութային-երաժշտական մրցույթ-փառատոնը: Հայտարարվել է նաև տնտեսագիտական վերլուծությւոնների մրցույթ, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր տեսլականը մեր երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների լուծման ու հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Կեսգիշերին մոտ նախատեսվում է Եվրատեսիլի՝  300 ուսանողների միացյալ դիտում՝ երկրպագելու և աջակցելու մեր մասնակցին: Երիտասարդների եռօրյա հավաքը կավարտվի վաղը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին