▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարվա երիտասարդ կին գործարարի Fit 24 և InShape բրենդերը միավորվում են նոր և անսպասելի պրոեկտի համար

Աժիոտաժ առաջացրած նորաբաց Fit24 Fitness Clubs-ում, որը քաղաքի առաջին 24/7 ֆիթնեսների ցանցն է, ներդրվել են InShape կանանց էֆեկտիվ նիհարեցման խմբակային ծրագրերը, և այս 2 արդեն սիրված  բրենդերի հիմնադիրը ճանաչվել է տարվա երիտասարդ կին գործարար։ Դե ինչ՞ սկիզբը խոստումնալից է և կարելի է կանխատեսել, որ առաջիկայում այս բրենդերը շուկան պայթեցնելու են ավելի մեծ պրոեկտներով։ 

Իսկ թե ինչ՞ նորարարություններ են ներդրվել հարցազրույցի ընթացքում ցանցերի հիմնադիր Մարինա Անդրեասյանը  մանրամասնեց.

Այսուհետ Fit 24 –ի կանանց խմբային մարզումների բլոկը ամբողջությամբ պատկանելու է InShape բրենդին : Դասավանդվելու են Եվրոպայում թեստավորված և լիցենզավորված ծրագրեր ` Step, BodyCorrection, Abs&Legs, Total Body Power, BodyFlex, Rehub, Pilates&Stretching, Cardio Pilates, Yoga,Zumba, Strong by Zumba և այլն։

Fit24-ում InShape ծրագրերի փաթեթը ներառում է ամբողջովին առանձնացրած կանանց խմբային և անհատական մազումների սրահներ, ֆիննական և թուրքական սաունաներ, շատ հարմարավետ և բարձրակարգ ստանդարտներով հանդերձասրահ , անվճար ավտոկայանատեղիի հնարավորություն ։ Fit24 ամբողջական փաթեթ ունեցող ակումբի անդամների համար InShape էֆֆեկտիվ խմբային մարզման ծրագրերը բոլորովին անվճար են լինելու»։

Նշենք, որ InShape -ը Հայաստանի ամենականացի գերէֆեկտիվ խմբային մարզումների ծրագիրն է,որն ունի արդեն տարիների փորձ : Այստեղ խմբային մարզումների հիման վրա լուծվում է կանանց ցանկացած խնդիր: Ակումբը հազարավոր կանանց կյանք է փոխել,որոնք վստահելով բրենդի մարզիչներին փոխել են իրենց մարմինը՝ ձեռք բերելով ինքնավստահություն և էներգիայի մեծ պաշար: Միջազգային ֆիթնես էքսպերտների կողմից վերապատրաստվող մարզիչները երաշխավորում են գերազանց արդյունք կարճ ժամանակում՝ առանց տանջալից սննդակարգի՝չվնասելով այցելուների առողջությունը

Իսկ Fit24 Fitness Clubs –ը  պրեմիում բրենդ է բոլորի համար, որտեղ ակցենտավորված է  և՛ մարզասրահ, և՛ շոգեբաղնիքներ, և՛ հարմարավետ բարձրակարգ պայմաններ, և՛, ամենակարևորը, արդյունքին միտված մարզումներ և՛ տղամարդկանց և՛ կանանց համար։ 

Միավորելով 2 բրենդների գերէֆեկտիվ ծրագրերը այս թիմը կարողանում է բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները

Իսկ վերջում խոսելով բրենդի նպատակների մասին հիմնադիրը նշեց 

Մեր նպատակն է համահայկական սիրված և էֆեկտիվ ֆիթնես բրենդեր կառուցել, որոնք նաև դուրս են գալու միջազգային շուկա, և որոնք կփոխեն իրական և որակյալ ֆիթնեսի մասին պատկերացումները՝ դարձնելով մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը»:

Այսքան մեծ և հաստատուն քայլերով մուտք գործել ֆիթնես շուկա կարող էր միայն  Մարինա Անդրեասյանյի պես համարձակ և իր գործի գիտակ մարդը

Դե ինչ՞ սպասենք այն մեծ պրոեկտներին,որոնք շուտով կհամալրեն ֆիթնես շուկան, և որոնց կանդրադառնանք մյուս հարցազրույցների ընթացքում:

 

   

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին