▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թարգե՛ք 1-20 հոգանոց «ցույցերը»

Ամեն անգամ, երբ ժողովուրդը տեսնում է երկիրը կործանող ռեժիմի դեմ «պայքարող» մի քանի հոգուն, ավելի է հուսահատվում ու կոտրվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես երկրում մնացել են պայքարի վերջին մոհիկանները և ավելի «համոզիչ» է դառնում իշխանությունների՝ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը:

Միթե՞ այդքան դժվար է հասկանալ, որ դրանով հանցագործ խունտան ցույց է տալիս աշխարհին, որ Հայաստանը «ժողովրդավար» երկիր է և սա էլ՝ եղած չեղած ընդդիմությունն է: Ո՞ր երկրում չկա գոնե այս քանակության բողոքավորներ, նույնիս Շվեյցարիայում ավելի շատ կլինեն: Միթե՞ դժվար է հասկանալ, որ այդ «բողոքի ցույցերը» ո՛չ միայն օգուտ չեն բերում, այլ մի բան էլ ջուր են լցնում իշխանությունների ջրաղացին: Միթե՞ չի կարելի որոշ ժամանակ զսպել կործանվող Հայաստանը մի քանի հոգով «փրկելու» կրքոտ ցանկությունը: Եվ վերջապես, դժվա՞ր է արդյոք հասկանալ, որ դրանով կոտրում եք ժողովրդի առանց այն էլ մեռած «դուխը», մարում ինքնաբուխ պոռթկալու վերջին հույսը: Ինչ կլինի մի վախտ թարգեք այդ «մինի պայքարիկները», թողեք ներսում հասունանա ժողովրդի ցասումը և կտեսնեք, որ նրա մոտ կարթնանա ինքնապաշտպանության քնած բնազդը, ու այլևս հույսը իրենից բացի, ո՛չ մեկի վրա չի դնի...

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին