▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության, այլ պատերազմի վերսկսման. «Առավոտ»

««Ռուսական կողմն ասաց, որ փոխզիջումների տարբերակով Արցախի հարցի լուծումը ժամանակավորապես առկախվում է։ Ռուսական կողմը, որը հիմնական պնդողն է հողեր հանձնելու հարցի, հասկացավ, որ ներկայիս վիճակում չի կարող դա պնդել որովհետև երկու հազար մարդ է հավաքվում (նկատի ունի՝ Խորենացիում-խմբ.)։ եթե Արցախի հարցը լինի, առնվազն մի քանի անգամ ավելի շատ կհավաքվեն»,–  ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանության կողմից տարածքները չհանձնելու հայտարարություն անելու պահանջի մասին՝ ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ Նրա խոսքով. «Եթե դրվեց Արցախի հողեր հանձնելու հարցը, վստահեցնում եմ ՝ բանակում, ոստիկանությունում, իշխանական ապարատում որոշները կընդվզեն ելնելով իրենց շահից։ Արցախի ղեկավարությունը դեմ կլինի. որովհետև հասկանում է՝ նման բանից հետո Ղարաբաղ չի լինի։ Մենք էլ հասկանում ենք, որ դրանից հետո նաև Հայաստան չի լինի։

 

Ըստ Արա Պապյանի՝ տարածքների հանձնումը կբերի ոչ թե խաղաղության ՝ ինչպես ասում Է իշխանությունը,  այլ պատերազմի վերսկսման»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին