▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարածքային կորուստներ ենք ունենալու նաև Բաղանիս գյուղում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բաղանիս գյուղից էլ տարածքային կորուստներ ենք ունենալու։
Սահմանազատման, իրականում՝ միակողմանի կերպով Ադրբեջանին տարածքներ հանձնելու հետևանքով տարածքային կորուստներ ենք ունենալու նաև Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում։ Նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո նոր առաջացած սահմանին փշալար է փռվել, սակայն այդ փշալարը հիմնական չէ, առաջիկայում Կիրանցի նման, այդտեղ հիմնական փշալար է անցկացվելու, որից հետո խնդիր է ծագելու դեպի հայկական սահմանապահ դիրքեր տանող ճանապարհ բացելու։ Բաղանիս գյուղից հայտնեցին, որ այդ ճանապարրհը բացվելու է համայնքի պահեստային հողերից Բաղանիսի բնակիչ Արարարտ Հարությունյանին երկարաժամկետ վարձակալությամբ տրված տարածքով։ Խորհրդային շրջանում այդ տարածքում Բաղանիսի սովխոզին պատկանող թռչնաբուծական տնտեսություն էր գործում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին