azatutyun.am-տեսանյութում տաքսիստների պատասխանը Կիսելյովին.
Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «զայրացրել» է այն հանգամանքը, որ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել իր հետ ռուսերեն խոսել. «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:
Նշենք, որ այս առնչությամբ այսօր ԱԺ 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով` ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսելյովին ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը: