Armlur.am-ը գրել է. Նախորդ տարվա օգոստոսի 03-ի լույս 04-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում 25-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանը և Սևանի 26-ամյա բնակիչ Սասուն Աբրահամյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում 13-ամյա անչափահասի էին բռնաբարել: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով` Սասուն Աբրահամյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, իսկ Վահագն Համբարձումյանը` 1 տարվա: Օգոստոսի 4-ին ճանապարհային նախկին ոստիկանի պատժի կրման 1 տարին լրացել է, և մոտ 1 ամիս է` նա ազատության մեջ է: Իսկ Սասուն Աբրահամյանն ազատ կարձակվի մյուս տարի` նույն ժամանակաշրջանում:
Առավել մանամասն՝ սկզբնաղբյուր կայքում