Այն, որ շատերը չեն գիտակցում այլասերման տարածումը և դա համարում են լավ կազմակերպված շոու, որը, իրականում, ոչ այլ ինչ է, քան էժան էկրանացում, կասկած չի հարուցում այլևս: Այն, որ շատերն էլ էժան էկրանացումներն իրականացնում են հասարակության բարոյալքման, սոցիալական ախտահարման համար և դրանք ներկայացնում իբրև լավ կազմակերպված շոուներ, դա էլ կասկած չի հարուցում:
Եվ այս երկու պայմանական դասակարգերը՝
1)"չկայացած ու իրենց արվեստագետ հորջորջող ու կարծիքի առաջատարներ"
և
2)"նպատակային ու կազմակերպված ձևով ազգը կործանող" կոնտինգենտները:
Իսկ, իրականում, սոցիալական ծագում ու մաշկի գույն չունեցող խմբերը, իրար հերթ չտալով, ազգը տանում են դանդաղ կործանման:
Դանդաղն ավելի դաժան է, քանի որ այն չարչարում, կտտանքների է ենթարկում մեր հոգևորն ու մշակութայինը, մեր բարոյական ու մտավոր արժեքները:
Այդպիսի մի տափակաբանություն է հենց "Վեցերորդ զգայարան" հորջորջվող հաղորդումը, որի միջոցով մի ողջ ժողովրդի գիտակցությունն ու ենթագիտակցությունը գրեթե ամեն օր ենթարկվում է բռնաբարության:
Էժան ու շատ զռռացող շոուով դրա կազմակերպիչներն իրենց կարճամիտ խելքով փորձել են ունիկալ բաներ մոգոնել, բայց, ինչպես ասում են, խոզը տուռնիկից շատ հեռու է: Այս հաղորդմամբ հետևողականորեն խրախուսվում է ապաբարոյական "արժեհամակարգ", փորձում են "գուշակություններով" բացել սեռական թեման, ընդ որում՝ ապաշնորհ ու ամենավուլգար ձևերով:
Ժամանակակցի այդ խղճուկ քարոզիչները բավական մեծ կիքսեր են տալիս, որովհետև նրանք երբևէ գիրք էլ չեն կարդացել, ինչը վառ երևում է նրանց շինծու շոուի վատ կազմակերպվածությունից՝ ֆորմատից մինչև խոսքի կուլտուրա, համոզելու և համոզված լինելու արվեստ և այլն:
Լիովին տեղին է հիշել ԱՄՆ ԿՀՎ պետ Ալեն Դալեսի հայտնի մտքերը ԽՍՀՄ- դեմ ուղղված. "Մենք նրանց (սովետական մարդու), մեջ կսերմանենք կեղծ արժեքներ, վախ ու անասնական բնազդներ, դրանք կդարձնենք նրանց համար արժեքներ թե գրականության, թե արվեստի այլ բնագավառներում" (սա ոչ բառացի մեջբերում էր):
Կարծես՝ այլ բան ավելացնելու կարիք չկա: