Ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, ժամանակին համահունչ ադյունավետ գործելու համար անհրաժեշտ են գերազանց հմտություններ և նոր ու տարբերվող մտածելակերպ: Այս առիթով grow edutainment կազմակերպությունը, ներդնելով տաղանդների զարգացման բնագավառում երկար տարիների փորձը, Unsmoke your world շարժման աջակցությամբ սկսել է «Առաջնորդների քարտեզ» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում անհատների ներուժի բացահայտմանն ու տաղանդների զարգացմանը:
grow edutainment կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Անուշ Մանուչարյանի խոսքով՝ ծրագիրը, որի առաջին ամիսը մեկնարկել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ, աննախադեպ է իր տեսակով, քանի որ առաջին անգամ Հայաստանում լայն զանգվածներին հնարավորություն է տալիս բացահայտելու և գնահատելու սեփական առաջնորդական ներուժը, լավ և վատ կողմերը, բարելավման ուղությունները։
«Այդ տեղեկատվությունը կօգնի նրանց որոշումներ կայացնել սեփական կյանքի և կարիերայի վերաբերյալ: Հայտադիմումների ընդունումը մեկնարկել էր հոկտեմբերի վերջին, և աննախադեպ ակտիվություն ունեցանք, քանի որ ընդամենը 2 շաբաթվա ընթացքում նախատեսված 150 տեղերից արդեն 230-ը համալրվել էին, և ստիպված էին անգամ կասեցնել մեր գովազդային արշավը: Դեկտեմբեր և հունվար ամիսներին 150 դիմորդներ կմասնակցեն գնահատման ծրագրին, որն իրենից ներկայացնում է տարբեր խմբային և անհատական վարժություններ, որոնց արդյունքում կդրսևորեն իրենց որպես առաջնորդ և կստանան հետադարձ կապ մասնագետների կողմից: Տարիքային սահմանափակում այս պահին չունենք: Սա փորձնական մեկնարկ էր, այդ իսկ պատճառով ընտրության խիստ չափանիշներ չէինք դրել, պարզապես անհրաժեշտ էր լրացնել հայտադիմումի ձևը, որը բավականին ծավալուն էր»:
Այն հարցին՝ ինչպե՞ս են մոտիվացրել մարդկանց, որպեսզի նրանք մասնակցեն այս ծրագրին, Անուշը նշեց.
«Մասնակցությունը շատ մասնակիցների համար արդեն իսկ մոտիվացնող էր, մարդիկ, ովքեր ձգտում են իրենց մասին հավելյալ ինֆորմացիա ստանալ և դրա հիման վրա կառուցել սեփական կարիերան, նման հնարավորությունը գրավիչ էին տեսնում: Պետք է նշեմ, որ այս ձևաչափը նախկինում չի կիրառվել, և արտասահմանում նմանատիպ ծրագրերը բավականին թանկարժեք են: Արդեն իսկ մոտիվացնող է այն, որ այս թանկարժեք ծրագիրը նրանք ստանում են առանց վճարի, և դա տեղի է ունենում Ֆիլիպ Մորրիս Արմենիա կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ: Մենք՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բավականին մեծ համագործակցություն ունենք աշխատաշուկայում տարբեր գործատուների հետ, և այս գնահատումների արդյունքում ձևավորվելու է կադրային ռեզերվ, որը նաև համալրման աղբյուր է հանդիսանալու տարբեր առաջատար կազմակերպությունների համար»:
Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունում արտաքին հաղորդակցությունների բաժնի աշխատակից Գարիզետա Չախոյանն իր խոսքում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է իրենց կազմակերպությունը հետաքրքրված նման ծրագրերով.
«Ֆիլիպ Մորրիսը 2019 թվականին Հայաստանում հավաստագրվել է որպես լավագույն գործատու՝ տաղանդների կառավարման ոլորտում առաջադեմ փորձառության շնորհիվ։ Կազմակերպությունը, հետևաբար, հետաքրքրված է Հայաստանում տաղանդների բացահայտման և զարգացման մեջ, իսկ նման ծրագրերը փայլուն հնարավորություն են։
Անդրադառնալով Unsmoke your world շարժմանը, որի գերխնդիրն է աշխարհը ծխից ազատելը և որը միավորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծխից ազատել իրենց, իրենց ընտանիքին ու հարազատներին, Գարիզետան նշեց.
«Շարժման կարգախոսն է՝«Եթե չես ծխում, մի սկսիր, եթե ծխում ես, թող եթե չես թողնելու, անցիր այլընտրանքներիՙ»::
«Առաջնորդների քարտեզ» ծրագրի մասնակիցներից Ավետ Դիշունցը, ով մասնագիտությամբ իրավաբան է, խոստովանում է, որ ծրագրի շնորհիվ բացահյտել է իր ուժեղ և թույլ կողմերը.
«Ինքս ինձ համարում եմ առաջնորդ, և այս ծրագիրն ինձ համար մեծ հնարավորություն էր: Վերջերս անցանք սեմինար, որը տևեց 9 ժամ: Դրա ընթացքում հասկացանք, թե մենք ինչ կարողություններ ունենք, հասկացանք մեր ուժեղ ու թույլ կողմերը, գործիքակազմով մենք պետք է լավացնենք թույլ կողմերը»:
Ծրագիրը Անուշի խոսքով՝ շարունակական է լինելու, քանի որ արդեն իսկ տարբեր պայմանավորվածություններ ենք ձեռք բերվում կրթական տարբեր հաստատություննների, տարբեր կազմակերպությունների հետ, որի արդյունքում կշարունակվի գնահատման այս ծրագիրը նաև 2020 թ.-ին:
«Նպատակ ունենք դա դարձնել զանգվածային, որպեսզի հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան այս ծրագրի միջոցով սեփական ներուժի մասին պատկերացում կազմել»,- նշեց grow edutainment կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Անուշ Մանուչարյանը: