▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանի երկիր Հայաստանս

(Լաց ըլնելու սաՖսեմ թազա ձև...)

Էսօր առավոտ կանուխ` բարիլսի հետ արվեստանոցիս դուռը թակեցին: Բացեցի տեսա մի կոլոտ տղամարդ շատ գործնական տեսքով դիպլոմատը ձեռքին, մի հոնքը ճակատին, մի հատ թուղթ մեկնեց ինձ, հրամայելու պես ասաց, -Հատուկ ծառայությու'ն: Ստորագրի'..

Ասացի էս ի ՞նչ բան է.. Ասաց, -Տուգանք է, գրիչը ձեռքս խոթելով: Ասացի,-Տրանսպորտայի՞ն:

-Այո, ասաց, -վռազում եմ, շուտ արա, մենակ դու չես..:

Կարկամեցի, հազիվ ասացի -Ախր երեկ եմ մուծել 15 000: Համ էլ դա ի՞նչ հատուկ ծառայություն է.. Միշտ փոստից են բերում:

Ասաց,- Իրանք էլ են բերում, մենք էլ ենք բերելու... Մենք հատուկ ծառայություն ենք: Ֆսյո, արագացրու...

Արագացրի, ստորագրեցի, մարդը հեռացավ ձնոտ ոտքերը քթիս տակ թափ տալով..
Բացեցի տեսա 10 000 դրամի տուգանք.. Մեկ շաբաթվա ընթացքում արդեն 3-րդն է... 
Նստեցի համակարգչի դեմ, բացեցի համապատասխան code-ով իմ կատարած խախտումը: Մի 10 անգամ հետ ու առաջ արեցի, ու էդպես էլ չհասկացա թե որն է իմ կատարած խախտումը: Մոռացա ասել` որ էս տուգանքները արագաչափերի հետ կապ չունեն:

Ոչ էլ փողոցների կարմիր գծերի: Սա էլ ուրիշ «գրդոն»է: ՈՒրեմն չեն կշտացել արագաչափերի ու կարմիր գծերի հեղինակները անցած տարվա միլիարդավոր դրամներով ու քաղաքի բոլոր փողոցներում ու խաչմերուկներում կրկին տեղադրել են գաղտնի տեսախցիկներ, որոնք նկարահանում են սառցապատ ու կեղտոտ փողոցներում յուրաքանչյուր շարժում: Հետո նստում է մի պագոնավոր ու համապատասխան նամակ է ուղարկում մեզ նման անպաշտպան քաղաքացիներին, առ այն, որ դիտելով ձեր կատարած այսինչ խախտումը` ՈՐՈՇԵՑԻ...

Պատկերացնում ե ՞ք .. Ուրեմն նայում է մարդը մեքենայի համարին, տեսակին ու ՈՐՈՇՈՒՄ է տուգանքի չափը.. Հուսով եմ հասկացաք, որ ամեն մեքենայի չի վերաբերում էս վերոհոշյալի որոշումները, այսինքն ում ուզենա «կ'որոշի»: Մի խոսքով ինքնորոշված է մարդու տղեն: ՈՒ մեր փողերն հոսում են անհասկանալի է թե ուր և ում գրպանը: Էս տեսախցիկներն ու արագաչափերը քիչ են, դարդոտած ոստիկաններն էլ մեքենաներով դարան են մտնում ամենատարբեր տեղերում ու սկսում են հետապնդել կրկին «տուգանելու» հստակ նպատակներով:

Ամերիկայում 17 տարի ապրել եմ, ու 17 տարի մեքենա եմ վարել.. հավատացեք, երդվում եմ, որ 17 տարվա մեջ մեկ անգամ եմ տուգանվել 30 դոլարի չափով արագությունը չափազանցնելու համար: Եվ ուրիշ ոչինչ: 

Պարզվում է ես անկառավարելի հանցագործ եմ: Շաբաթվա մեջ 3 անգամ տուգանվում եմ, այն դեպքում, որ իսկապես շատ կարգապահ վարորդ եմ և երբեք չեմ գերազանցում սահմանված արագությունները: 

Հիմա էն պաշտոնյա ծանոթս կկարդա գրածս ու կզանգի կասի, - Արա' դե դու էլ լաց ըլնելու թազաձև ես գտե՞լ..

...Տոտալ շրջափակման մեջ գտնվող քաղաքացիների անունից ասում եմ, - Հա', գտել եմ, դուք էլ ամեն օր ժողովրդին թալանելու թազա ձևեր եք գտնում ու չեք կշտանում: 

Հանգստացեք էլի': Թողեք ժողովուրդը շունչ քաշի: 
Էս անտեր ցուրտը մի կողմից, թուրքը մյուս կողմից, դուք էլ վրայից... 

Սամվել  Սևադա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին