Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երեկ համացանցում տարածվել էին Սյուզի Մելիքյանի նոր լուսանկարները, որից հետո համացանցային որոշ օգտատերեր քննարկում էին երգչուհու հավանական հղիության մասին: Ըստ վերջիններիս` տվյալ լուսանկարներում նկատելի է Սյուզի Մելիքյանի կլորացած փորիկը, ինչն էլ վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է մայրանալ:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու լուրի իսկությունը:
Սյուզին նշեց, որ այս պահին քաղաքում չէ և միայն վերադառնալուց հետո կարող է խոսել: Իսկ այն հարցին` արդյո՞ք իր հղիության լուրը համապատասխանում է իրականությանը, Սյուզին գերադասեց չպատասխանել:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Սյուզի Մելիքյանն ամուսնալուծվել է: Այս առիթով Asekose.am-ին երգչուհին ևս չի ցանկացել մեկնաբանություն տալ` ասելով, որ անկախ ամեն ինչից իր մոտ ամեն բան լավ է:
Լուսանկարները` Kamoblog.tv-ի
Հեղինակ` Անի Հարությունյան