Armsport.am: Գերմանական Դորտմունդ քաղաքում տեղի ունեցավ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Կարինա Մորենոյի (ԱՄՆ) և հայազգի Սյուզի Կենտիկյանի (Գերմանիա) ռևանշ-մենամարտը:
Սա զույգի երկրորդ հանդիպումն էր: 2012 թվականի դեկտեմբերին Մորենոն հաղթեց Կենտիկյանին և նվաճեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այս անգամ Կենտիկյանը կարողացավ հաղթել Մորենոյին և վերադարձնել գոտին: Կենտիկյանի չեմպիոնական տիտղոսը որոշեցին մարտի դատավորները՝ առավելությունը տալով հայ մարզուհուն:
Աղբյուր` Armsport.am