▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյուզի Կենտիկյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Գերմանիայի Կրեֆելդ քաղաքում, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 26-ամյա հայուհի Սյուզի Կենտիկյանը հաղթանակ է տարել IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմի նկատմամբ:

Հայ մարզուհին առավելություն է ունեցել ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ 9-րդ ռաունդում Դան-Բի Քիմի մարզիչը դադարեցրել է մենամարտը:

Այսպիսով պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է իր տիտղոսը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին