▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունքի մարզի Սպանդարյան գյուղը դատարկվում է

ԷկոԼուր-ի փոխանցմամբ` 446 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղը դատարկվում է սոցիալական ծանր պայմանների պատճառով: Օրերս Սպանդարյան գյուղ կատարած այցի ժամանակ ԷկոԼուրի թղթակցին Սպանդարյանի բնակիչները պատմել են, որ գյուղում, որտեղ հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, անհրաժեշտ տեխնիկա չկա հող մշակելու համար: «Եթե էսպես շարունակվի՝ կարտագաղթենք, մնանք` ի՞նչ անենք… ոչ արտ ենք կարում ցանենք, ոչ վառելիք ունենք, ոչ տեխնիկա կա: Դեսից, դենից յոլա ենք գնում:…. Դրվածքն ընենցա, որ ջահելները երեխա չեն ունենում, մեկը կամ երկուսը… թանկա:… Գյուղում, որ թաղումա լինում, ստիպված պարտք ես անում, որ օգնես ՝ էդ մեռելին տանեն, թաղեն …. Ամեն ինչը թանկ է՝ հոսանք, այլուր…վարկերի տակ ենք, ոչ հանգիստ ունենք, ոչինչ…Կառավարությունը ոչնչով չի աջակցում, մի թոշակի հույսին ենք ապրում», - պատմել են Սպանդարյանի բնակիչները:

Մանրամասները՝ տեսանյութում

ԷկոԼուր
446 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղը դատարկվում է սոցիալական ծանր պայմանների պատճառով: Օրերս Սպանդարյան գյուղ կատարած այցի ժամանակ ԷկոԼուրի թղթակցին Սպանդարյանի բնակիչները պատմեցին, որ գյուղում, որտեղ հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, անհրաժեշտ տեխնիկա չկա հող մշակելու համար: «Եթե էսպես շարունակվի՝ կարտագաղթենք, մնանք` ի՞նչ անենք… ոչ արտ ենք կարում ցանենք, ոչ վառելիք ունենք, ոչ տեխնիկա կա: Դեսից, դենից յոլա ենք գնում:…. Դրվածքն ընենցա, որ ջահելները երեխա չեն ունենում, մեկը կամ երկուսը… թանկա:… Գյուղում, որ թաղումա լինում, ստիպված պարտք ես անում, որ օգնես ՝ էդ մեռելին տանեն, թաղեն …. Ամեն ինչը թանկ է՝ հոսանք, այլուր…վարկերի տակ ենք, ոչ հանգիստ ունենք, ոչինչ…Կառավարությունը ոչնչով չի աջակցում, մի թոշակի հույսին ենք ապրում», - պատմում էին Սպանդարյանի բնակիչները:
Սպանդարյան համայնքի ղեկավար Սպարտակ Սիմոնյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ կառավարությունից համայնքը օգնություն է ստանում վառելիքի և սերմացուի տեսքով: Իսկ Համաշխարհային բանկի ծրագրով գյուղին կտրամադրվի նոր տեխնիկա, որի 50 տոկոս ներդրումն անելու է կառավարությունը: Սակայն բնակիչները նշեցին, որ ոչ կառավարությունից, ոչ էլ ինչ-որ այլ տեղից իրենք աջակցություն չեն տեսել:
Այս ամենի արդյունքում գյուղում թափ է հավաքել արտագաղթը: «Գյուղում սով է, մարդիկ փող չունեն: Որ աշխատանք չունեն՝ փող որտեղի՞ց ունենան: Ցանկացածը 200 դոլար փողա ճարում, փախնումա Սիբիր: Անգամ չեն էլ ուզում հետ գան», - ասաց Սպանդարյանի բնակիչ Սեդրակ Նազարյանը:
Մարդկանց գյուղը լքելու մասին խոսեց նաեւ համայնքապետը. «Անասնապահությունն ընդամենը «յոլա է տանում», իսկ հողագործության համար էլ հաջող չեն տեղի կլիմայական պայմանները: Արդյունքում բնակիչները ստիպված արտագաղթում են: Կան մարդիկ, որ ընտանիքներով են գնում, մարդիկ էլ կան` մենակ են գնացել՝ ընտանիքները տանելու նպատակով»:
Սպանդարյան գյուղը Հայաստանի միակ գյուղը չէ, որ նման վիճակում է: Սոցիալական ծանր պայմաններում են գտնվում Հայաստանի հարյուրավոր գյուղեր: ՀՀ իշխանությունները հորդորում են չխոսել Հայաստանից արտագաղթի, հայաթափության մասին, որպեսզի մեր թշնամին չոգեւորվի: Այս պարագայում հարկ է նշել, որ տխուր իրականության մասին լռելու փոխարեն պետք է լուրջ միջոցառումներ ու ծրագրեր իրականացվեն գյուղացուն օգնելու համար, որ վերջինս իր երեխայի ապրուստը հոգալու համար օտար երկրներ չմեկնի, մնա իր հող ու ջրին պահապան:
Մանրամասները՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին