▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սվետլանա Գրիգորյանի կենսախինդ, վառ կերպարը երկար կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ

Երևանի քաղապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի  հարազատներին ու բազմահազար երկրպագուներին:

 

Ցավով տեղեկացա հայ բեմարվեստի տաղանդավոր վարպետներից մեկի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան մասին:
Լինելով հայ կատակերգական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, հարյուրից ավելի խաղացած դերերով, նա իր մնայուն տեղն է նվաճել հայ թատրոնի մեծերի շարքում: Երաժշտական կոմեդիայի թատրոնում Սվետլանա Գրիգորյանը ցուցադրեց իր ողջ տաղանդն ու հմայքը՝ տիրելով հանդիսատեսի հոգուն ու սրտին՝ դառնալով սիրելի ու հարազատ։
Հիրավի, մեծ ու ցավալի կորուստ է:
Նրա կենսախինդ, վառ կերպարը երկար կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ թատերարվեստում նրա տեղը՝ թափուր:
Ցավակցում եմ սիրված դերասանուհու հարազատներին ու բազմահազար երկրպագուներին:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին