Կարդացի Գարեգին Նժդեհի դերակատարի հարցազրույցն ու փշաքաղվեցի....Ցավում եմ, բայց, իսկը սերիալի դերասան: Դերասանից նման գռեհիկ պահվածք չէի սպասում. ''քննադատների գյամերը պետք է քաշել'', ''քննադատությունը դավաճանություն և սրբապղծություն է...'', ''հայոց պատմության դեմ է...'' ''քննադատներին հրավիրում եմ սահման, որ իրենց եղբայրների` թուրքերի և ադրբեջանցիների հետ հանդիպեն, տեսնեմ` ոնց են իրենց եղբայրներին դիմավորում...'': Չեմ հավատում, որ նման ներաշխարհով մարդը կարողանա դերը լավ խաղալ... Այ, խուլիգանի դեր, միգուցե, լավ խաղա: Ֆիլմը չեմ տեսել, ու առավել քան համոզվում եմ, որ մեծ հավանականությամբ` նայելու բան չէ միայն գլխավոր հերոսի դերակատարի ներաշխարհի ու մտահորիզոնի պատճառով: Եվ վերջինը. պետք չէ մանյովրել, թե մեծ հերոս Գարեգին Նժդեհին են քննադատում: Քննադատում են ֆիլմը, սցենարը, դերասանին ու նրա խաղը: Եթե Նժդեհի անվան տակ թաքնվող դերասանին չի կարելի քննադատել, ուրեմն չի կարելի քննադատել նաև այդ նույն անունի տակ թաքնվող, հայրենիքը կեղծող ու թալանող ՀՀԿ-ականին ու պաշտոնյային: Հետևաբար, պետք չէ թաքնվել Նժդեհի թիկունքում ու պարտադրել, որ մարդիկ կարծիք չհայտնեն Նժդեհի անվան տակ թաքնվողների մասին'',- ֆեյսբուքյան էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից