▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստիպողաբար եմ դա անում. Ռիփփի

Արդեն տևական ժամանակ է ինչ երգչուհի Ռիփփին վերադարձել է Մոսկվայից: Նախորդ տարի արված իր հարցազրույցում,  նա նշում էր, որ բազմաթիվ ծրագրեր ունի իր գործունեության և համաշխարհային շոու բիզնես մուտք գործելու հետ կապված: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու, թե ի՞նչ արդյունքներ է գրանցել մինչ օրս և ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր:

Ինչքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք և ի՞նչ նպատակներով եք վերադարձել:

Մոտ մեկ ու կես ամիս է, որ այստեղ եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ կմնամ այստեղ: Եկել եմ Հայաստան, քանի որ թղթաբանության խնդիրներ կան: Օգտվելով այդ առիթից` փորձում եմ այստեղ ինչ-որ քայլեր անել:

Ձեր ֆեյսբուքյան էջին հետևելով նկատել եմ, որ տեսահոլովակ կամ նոր ֆոտոշարքեր եք պատրաստում:

Այո, նոր ֆոտոշարքերում եմ նկարահանվում, որոնք հանդիսատեսի դատին կհանձնեմ շատ շուտով: Տեսահոլովակ ևս լինելու է, սակայն խոստումներ չեմ ցանկանում տալ:

Ինչո՞ւ չեք ցանկանում խոսել տեսահոլովակի մասին, անակնկա՞լ է, թե՞ դեռևս հստակ քայլեր չեք կատարել: Հետաքրքիր է նաև այն, թե ինչո՞ւ եք այն նկարահանում Հայաստանում, այստեղ ավելի մատչելի է՞ ի տարբերություն Մոսկվայի:

Եթե մի փոքր բացեմ փակագծերը, կարող եմ նշել, որ այստեղ չեմ ցանկանում նկարահանել տեսահոլովակս: Դրա նկարահանման ընթացքը տեղի կունենա Իսպանիայում: Ինչ վերաբերում է մատչելիությանը` ասեմ, որ բավական մեծ միջոցներ պետք է ներդնենք տեսահոլովակը ստեղծելու համար: Նշեմ նաև այն, որ այս տեսահոլովակը ստիպողաբար եմ նկարահանում` ընկերներիս հորդորանքով: Նրանք ինձանից նոր տեսահոլովակ են պահանջում:)

Նախորդ տարի մեզ հետ հարցազրույցում նշեցիք, որ քայլեր եք կատարում, որպեսզի մուտք գործեք համաշխարհային շոու բիզնես: Այս ընթացքում ի՞նչ քայլեր եք կատարել և ի՞նչ արդյունքներ եք գրանցել, որոնք մեզ հասանելի չեն:

Շատ-շատ եմ աշխատել, որոնցից ոչ մեկը հասանելի չի եղել Հայաստանում բնակվող հանդիսատեսիս համար, քանի որ դրանք եղել են ռուսական շոու բիզնեսում: Նկարահանվել եմ ֆիլմերում, ելույթ եմ ունեցել ռուսական ակումբներում` տարբեր երեկույթների ժամանակ: Կարծում եմ, որ այս բոլոր քայլերը նպաստում են, որ մի օր հայտնվեմ համաշխարհային շոու բիզնեսում:

Հետաքրքիր է` ի՞նչ  փոփոխություններ կան անձնական կյանքում: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Ռիփփի ընտրյալը երևանաբնակ տղա է, ում տեսնելու ցանկությունն էլ ձեզ բերել է այստեղ:

Ես շատ ընկերներ ունեմ Երևանում, ովքեր նույնպես արվեստի հետ կապ ունեն, և այս օրերին հանդիպում ու շփվում եմ նրանց հետ: Իսկ աձնական կյանքում որևէ փոփոխություն չկա:

 Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին