▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեղ են ասում՝… ամեն ինչ օրինական ա. դատարանի որոշում կա»

Ակտիվիստ Արթուր Չախոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մանրամասներ այսօրվա լայվի մասին

Ուրեմն Երևանի քաղաքապետարանը 60 հոդվածի հանրային տարածքը անժամկետ վարձակալության է տալիս, ու հենց Երևանի քաղաքապետարանի ծրագրով մոտ ապագայում նախատեսվում է այդտեղ ճանապարհ կառուցել: Վարձակալության պայմանագրում ժամկետները հստակեցված են համառոտ հետևյալ կերպ. երբ որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվի ճանապարհը կառուցել, այդ ժամանակ պայմանագրի ժամկետը կավարտվի։

Երևանի քաղաքապետարանի միտումնավոր անգործության հետևանքով վարձակալները հիմք են ստեղծել ու մտել են դատարան, որ կադաստրային արժեքով վարձակալած 60 հոդվածի հողը գնեն:

Այո՛, այո՛, հենց այն հողը, որի վրա Երևանի քաղաքապետարանի ծրագրով նախատեսվում է ճանապարհ կառուցել։

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել վարձակալին, որ ճանապարհը քանդեն և դրա տեղը ոչ հիմնական շինություններ կառուցեն, սակայն վարձակալները ոչ հիմնական շինության փոխարեն կառուցում են քարե հիմնական շինություն, վարձակալը մի շարք քաղ.շին նորմերի խախտումներով իրականացնում է շինարարական աշխատանքներ։

 Հողատարածքի վարձակալը 2018թ ապօրինի շինարարություն էր իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում, ինչի համար էլ Երևանի քաղաքապետարանն այն ապամոնտաժել էր:

Սակայն աշխարհի «ամենաարդար և ոչ կոռումպացված» ՀՀ դատարանը ճանաչել է Երևանի քաղաքապետարանի գործողությունները անօրինական, և քաղաքապետարանը ըստ հայցի պետք է մոտ 600.000.000 մլն դրամ հատուցի տվյալ վարձակալին, ով ապօրինի և քաղ.շին նորմերով աշխատանքներա իրականացնում։

Տվյալ վարձակալը կրկին Երևանի քաղաքապետարանի միտումնավոր անգործության հետևանքով փորձում է Նոր Նորք վարչական շրջանի 2018թ ապօրինի ապամոնտաժված շինության հետնամասի համայնքային հողը դատարանի միջոցով կադաստրային արժեքով գնի։

Երևանի քաղաքապետարանի միտումնավոր անգործության հետևանքով մարդը օրը ցերեկով ապօրինի շինարարություններա անում, դատարանով Երևանի քաղաքապետարանից միլիոններա պահանջում, դատարանով հողերա պատրաստվում սեփականաշնորհել։

Ստեղ են ասում՝… ամեն ինչ օրինական ա. դատարանի որոշում կա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին