▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանավանում նախկին ամուսինը դանակահարել է կնոջը

Օգոստոսի 2-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Յաղդան գյուղում դանակահարություն է կատարվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ nույն օրը, ժամը 1.20-ին, հիվանդանոցից ևս հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի, գոտկային շրջանի ծակած, կտրած չորս չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Լուսինե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է տանը`նախկին ամուսնու կողմից դանակահարվելու հետևանքով:

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 1.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 44-ամյա Խաչիկ Խ.-ն և հայտնել, որ օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Յաղդան գյուղում բնակվող նախկին կնոջ՝ Լուսինե Գ.-ի տանը, խանդի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին