▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Սահակ Հակոբյանին տանում են կալանքի․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալությունների շարք է սկսել

Թարմացված․ Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, @SputnikԱրմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Բացի ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

«Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակառուպցիոն կոմիտեն ձերբակալել է: 

ArmLur.am-ին  տեղեկությունների համաձայն՝ կաշառքի գործով են վերջինիս ձերբակալել եւ անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու մասով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին